Լրահոս

11.02.2012 10:48


Ռուբեն Հայրապետյանին համեմատել են Չերչիլի հետ, նա էլ վիրավորվել է

Ռուբեն Հայրապետյանին համեմատել են Չերչիլի հետ, նա էլ վիրավորվել է

«Montenegro Klab» անունով ֆեյսբուքյան օգտատերը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի էջում իր վրդովմունքն է հայտնել Էդգար Մանուչարյանի և Դենիս Թումասյանի հասցեին ավելի վաղ հնչեցրած նրա արտահայտությունների կապակցությամբ՝ գրելով.

«Գուցե բավակա՞ն է ձեզ դնեք Չերչիլի տեղը։ Դուք ընդամենը ֆեդերացիայի նախագահ եք»։

Այս գրառումը վիրավորել է Ռ. Հայրապետյանին։

«Նախ ես ձեզանից կխնդրեի չվիրավորել ինձ և քիթը չմտցնել իմ աշխատանքային գործունեության մեջ: Հայաստանի ֆուտբոլի գլխավոր պատասխանատուն ես եմ և ես երբևիցե թույլ չեմ տա, որ որևէ մեկը թերահավատորեն և անլուրջ մոտեցում ցույց տա ազգային հավաքականի նկատմամբ, քանի որ ազգային հավաքականը իմ սեփականությունը չէ, իսկ Դենիս Թումասյանները արդեն ութ տարի է խաղ է անում մեր հետ: Իսկ դուք այնքան տեղյակ չեք հայկական ֆուտբոլից, որ նույնիսկ չգ իտեք՝քանի անգամ ենք մենք Դենիս Թումասյանին հրավել, և նա խաբել է մեզ, իսկ վերջին երեք անգամը իր խնդրանքով ենք հրավիրել, և նորից տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գալ հավաքական, և այդքանից հետո դուք շարունակում էք մեղադրել ինձ ձեր անկիրթ ոճով»,–պատասխանել է Ռուբեն Հայրապետյանը:

«Montenegro Klab»–ն էլ ընդգծել է, որ ինքը ոչ թե վիրավորել է, այլ ընդամենը համեմատել Չերչիլի հետ, ավելացնելով՝ եթե, իհարկե, գիտեք, թե ով է Չերչիլը։

Ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ Մանուչարյանն ուղեղի պրոբլեմ ունի, իսկ Թումասյանը խնդիր ունի ի՛ր հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը